Տարակարգով ուսուցիչներ

Մարինե Յոլյան

Ծնվել է Գորիս քաղաքում: 1969-1979 թթ. սովորել է Գորիսի N3 միջնակարգ դպրոցում:  1979-1984 թթ. ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում:

1984թ-ից առ այսօր աշխատում է Գորիսի N3 հիմնական դպրոցում որպես կենսաբանության ուսուցչուհի:

2005թ. — Դասընթացավար.դասընթաց դասավանդողների համար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելակում և անվտանգ վարքագծի ձևավորում, ՀՀ ԿԳՆ, ՀԲՈւԳԱ, ՁԻԱՀ-ի Համահայկական ազգային Հիմնադրամ

2006թ. Դասընթացավար «Թմրանյութերի առաջնային կանխարգելում» ծրագրի շրջանակներում, ԱՊԵԿ հասարակական կազմակերպություն

2006թ. Դասընթացավար«Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես» վերապատրաստման դասընթաց ուսուցիչների համար, « Հայաստանի Ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ

2007թ. Վերապատրաստման դասախոս. « Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում

2008թ. Դասընթացավար. Առողջ ապրելակերպ , ԱՊԵԿ ՀԿ

2009թ-ից առ այսօր Կենսաբանության մասնագետ ԿԱԻ Սյունիքի մասնաճյուղում

2010թ. Դասընթացավար «Միտք սերմանիր,ծառ տնկիր» վերապատրաստման դասընթաց, « Հայաստանի Ծառատունկ ծրագիր» բարեգործական հիմնադրամ

2010թ. Դասընթացավար «Ներառական կրթության խթանում ՀՀ Սյունիքի մարզում» ծրագիր, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» ՄԲԿ հայաստանյան մասնաճյուղ

2011թ. Դասընթացավար «Ներառական կրթություն» ծրագրով վերապատրաստողների վերապատրաստման դասընթաց

2013թ. հունիսի 3-14 դասընթացավար. Կենսաբանության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց

2014թ.  շնորհվել է 1-ին աստիճանի տարակարգ

Ամուսնացած է, ունի 3 երեխա:


Անուշ Դաջունց

Անուշ Շահումի Դաջունցը ծնվել է Գորիս քաղաքում:

1965-1975թթ. սովորել և ավարտել է Վերիշենի միջնակարգ դպրոցը: 1976-1980 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:

1980թ. ընդունվել է Շինուհայրի միջնակարգ դպրոցը որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի, 1994թ-ից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի:

2003թ. մայիսի 15-ից մինչև հունիսի 6-ը մասնակցել է Կրթական բարեփոխումների կենտրոնի և Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի կողմից համատեղ կազմակերպած քիմիայի և կենսաբանության ուսուցիչների վերապատրաստման 60-ժամյա դասընթացին:

2007թ. Կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում եղել է վերապատրաստման դասընթացավար, 2009թ. Համագործակցային ուսուցում ծրագրի սահմաններում՝ դասընթացավար:

2012թ. մասնակցել է Քիմիա առարկայից ուսուցիչների վերապատրաստման դասընթացի:

2016թ. ապրիլի 7-ից հունիսի9-ը մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ ՓԲԸ-ի կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին քիմիայից:

Շնորհվել է հանրակրթական ուսումնական հաստատության որակավորման 1-ին աստիճան:


Նինա Բաղդասարյան

1962-1972 թթ. սովորել է Խնածախի միջնակարգ դպրոցում: 1976-1980թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որակավորումը՝ անգլերենի լեզվի ուսուցչուհի:

1980-86թթ. Խնձորեսկի միջնակարգ դպրոցում  աշխատել է որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, 1986-2003 թթ. Քաջարանի N1 միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի, 2003թ-ից առ այսօր աշխատում է Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 դպրոցում:

2004թ. ապրիլ — The All -Goris English Teacher Professional Dewelopment Program

2005թ. մարտ 28-ապրիլ 13 — Washington D. C. USA, Armenia School Connectivity program’s School Partner Exchange

2006թ. մայիսի 19- Celebration of creativity Conference

2008թ. հունիսի 24 — Writing workshop

2011թ. հուլիսի 11-14 — TKT Essentials վերապատրաստման դասընթաց

2011թ. հուլիսի 14 — Teacher Training Workshop, Peace Corps Armenia

2006թ. դասընթացավար ԳՈւՄ ՀԿ-ում (անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ)

Ամուսնացած է, ունի 2 դուստր և 2 թոռ:


Սոնա Հարությունյան

Ծնվել է Գորիս քաղաքում 1975 թ-ին:

1981թ. ընդունվել և 1990թ. ավարտել է Գորիսի N3 միջնակարգ դպրոցը:

1990թ. ընդունվել է Գորիսի  Տաթև համալսարանը: 1995թ. աշխատանքի է անցել:

2015թ. արժանացել է 1-ին աստիճանի տարակարգի շնորհման:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 


Ժասմեն Խուրշուդյան

Ծնվել է 1952 թ-ին Գորիս քաղաքում: 1969-70 ուստարում ավարտել է Գորիսի N2 միջնակարգ դպրոցը: 1973 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը: 1977 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի  Գորիսի մասնաճյուղի ֆիզիկայի ֆակուլտետը:

1977 թ-ին աշխատանքի է անցել Գորիսի N3 միջնակարգ դպրոցում՝ որպես տարրական դասարանների ուսուցչուհի:

1996թ. ՀՀ լուսավորության նախարարության Ատեստավորման կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ Ժ. Խուրշուդյանին շնորհվել է հմուտ դասվարի տարակարգ:

2007թ. աշխատանքային գործունեության 30-ամյակի կապակցությամբ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին:

Կրթության բարեփոխումների կենտրոնի և Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի կողմից  կազմակերպված տարրական դասարանների ուսուցիչների վերապատրաստման արդյունքում ստացել է վերապատրաստող ուսուցչի որակավորում:

Երկար տարիներ ղեկավարում է դպրոցի տարրական մասնախմբի մեթոդմիավորման աշխատանքները:

2015 թ-ին ստացել է Լավագույն ուսուցիչ 2015 վկայական՝ արժանանալով III կարգի մրցանակի:

Լավագույն ուսուցիչ 2015 մրցույթում  Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳԿՀ-ի կողմից արժանացել է III կարգի մրցանակի:

Վայելում է գործընկերների, ծնողների և աշակերտների սերն ու հարգանքը:

Ամուսնացած է, ունի 3 արու զավակ: