Տնօրեն

   Դպրոցի տնօրեն՝ Կարմեն Վոլոդիայի Կարապետյան

 Կարմեն Վոլոդիայի Կարապետյանը ծնվել է 1954 թ. մայիսի 10-ին ՀՀ Քաջարան քաղաքում: 1961 թ. ընդունվել, 1971 թ. ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվան N1 միջնակարգ դպրոցը:

     1971 թ. ընդունվել, 1975 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես անցել է մանկավարժական աշխատանքի Գորիսի N3 միջնակարգ դպրոցում:

     1975-1981թթ. ավագ ջոկատավար և մաթեմատիկայի ուսուցչուհի

     1981-1982 թթ. փոխտնօրեն 0.5 դրույքով

     1982-1992 թթ. տնօրենի տեղակալ արտադասարանական, արտադպրոցական դաստիարակչական աշխատանքի գծով

     1992-2005 թթ. փոխտնօրեն ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով

     2005-2006 մարտ – տնօրենի պաշտոնակատար

     2006 թ. մարտ – տնօրեն

     1981 թվականին պարգևատրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատվոգրով

     2006 թվականին ընտրվել է Գորիսի համայնքի ավագանի, ՀՀԿ անդամ է:

     Ամուսնացած է, ունի 1 աղջիկ և 1 տղա, 4 թոռ: