Միջոցառումներ

Հզոր բանակ ամենազոր

  Հունվարի 28, 2017 Հայոց բանակը, որ ծնվեց հայրենիքի պաշտպանության մարտերում՝ զրկանքների ու զոհողության մեջ, աճեց ու ամրապնդվեց դյուցազն Դավթի նման՝ օր օրի ու ժամ առ ժամ: Այն մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը: Հայոց բանակը մեր հայրենիքի խաղաղ կյանքի և առաջընթացի պատվարն ու ապավենն է: Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակն իր հոբելյանը դիմավորում է հաղթանակներով մարտունակ ու արի ոգով, ամուր հեղինակությամբ:


Սպորտլանդիա

Մարտ 2017

<<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը կազմակերպվել է դպրոցում, որին մասնակցել են 1-3-րդ և 5-7-րդ դասարանների աշակերտները: Նրա նպատակն է երեխաների մոտ զարգացնել սպորտային որակները հետաքրքրություն սպորտի նկատմամբ և նրա դերի գիտակցումը, ինչպես նաև երեխաների և ծնողների մոտ առաջացնել համատեղ գործունեության նկատմամբ հետաքրքրություն:


Ցավում ենք և հպարտանում…

Ապրիլի 8, 2017

Միջոցառումը նվիրվում է ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հայ զինվորներին:
Մենք խաղաղասեր ազգ ենք, գուցե ռազմավար, բայց ոչ ռազմատենչ: Մենք պատերազմ չենք սիրում, բայց հանուն հայրենիքի պատրաստ ենք մինչև արյան վերջին կաթիլը մարտնչել: Հայրենասիրությունը հայի արյան մեջ է:

Армениа, Арцах!

Сестра и младший брат.

Один язык, одна культура, история одна. Кто-то хочет доказать, что разные они. Хочет их разлучить, как много лет назад.

Но наши юные бойцы, бесстрашные мальчишки, отдав на поле боя жизнь свою опять спасли Арцах.

Though the Republik of Artsakh in an unrecognised state in the southern Caucasus, it is the second Armenian state. This faet can’t be denied. And it will remain unoccupied forever.

Aujourd’hui la petite république autoproclamée, arrimée à l’Arménie à laquelle elle espère s’unir un jour, de 4400km²et peupleé de 140000 habitants, possède une Constitution, un parlement , un blason et une armée de  20000 hommes.Mais elle n’est toujours pas reconue par la communauté internationale.Meme l’Arménie la reconnait de facto mais pas de jure.Artsakh ne cesse pas d’exister, parce que personne ne veut reconnaitre.


Ծառատունկ

Ապրիլի 20, 2017


Ֆրանսախոսության տոն դպրոցում

Ապրիլի 21, 2017

Այսօր՝ ապրիլի 21-ին, Յու. Բախշյանի անվան N3 հ/դ-ում տոնական տրամադրություն էր: Աշակերտները մեծ խանդավառությամբ պատրաստվում էին ֆրանսախոսության տոնին: Միջոցառման ընթացքում նրանք ներկայացրին հայերի գործունեությունը Ֆրանսիայում՝ սկսած միջնադարից:

Դահլիճում տիրում էր ուրախ և բարձր տրամադրություն( կազմակերպիչներ՝ ֆրանսերենի ուսուցչուհի Լ. Բաղդասարյան և Ա. Գևորգյան):


Դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին

Մայիսի 12, 2017

Մայիսի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում ԳՊՀ <<Հայոց լեզու և գրականության>> բաժնի ուսանողները 8ա դասարանի հետ համատեղ կազմակերպեցին դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին:

Ամփոփվեց և քննարկվեց բանաստեղծի անցած կյանքն ու ստեղծագործական ուղին: Աշակերտները նաև գրական ընթերցումներ էին պատրաստել: Նախաձեռնությունը ողջունեցին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հարությունյանը, Անտոնյանը և ԳՊՀ դասախոս Մ. Կարապետյանը:


Միջոցառում՝ Ձեզ տեսնենք, աղջիկներ

Մայիսի 18, 2017

Մայիսի 18-ին տեղի ունեցավ <<Ձեզ տեսնենք, աղջիկներ>> միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին 7ա և 7բ դասարանի աղջիկները (դասղեկներ՝ Լյուդմիլա Գրիգորյանց և Լուսինե Բաղդասարյան): Նրանք պարեցին, երգեցին, պատրաստեցին աղցաններ: Ժյուրին անաչառ կերպով գնահատեց մրցույթը, համտեսեց աղցանները: Միջոցառման և մասնակիցները, և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան:


Միջոցառում՝ նվիրված ֆրանսերենի այբուբենին

Մայիսի 2017

Գորիսի N3 հիմնական դպրոցում 3-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց միջոցառում ֆրանսերենի այբուբենի վերաբերյալ (ուսուցչուհի՝ Գայանե Գրիգորյան):


Վերջին դաս

Մայիսի 2017


Շնորհավոր սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1, 2017

Գրասեր ու գրապաշտ է հայը, նա յուրահատուկ ձևով է արժևորում գիտելիքը, կարևորում ուսումը, արժանվույնս գնահատում ուսյալ մարդուն: Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է՝ գիտելիքի, մտքի բանականության տոն: Կրթված և գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը:

Շնորհավորում ենք բոլոր-բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նվաճումներ գիտության անծայրածիր անդաստանում, արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ:


Ա ա տառի ուսուցում

Հոկտեմբերի  2017

Ա ա տառի շնորհանդես, որով սկսվում է մուտք դեպի Այբուբենի քաղաքը: Բարի երթ, սիրելի՛ առաջին դասարանցիներ:


Շաբաթօրյակ

Շաբաթօրյակը մեր դպրոցում (21.10.2017 թ.)