Օլիմպիադաներ

Փայլուն հաղթանակ

Մայիս 2017

Արամ Համբարձումյանը բարձրագույն ձեռքբերում ունեցավ հայոց լեզու առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում:

Հայոց լեզու առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի առարկայական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Խալաթյանի

Հանձնաժողովի անդամների և ուսուցչուհի Ս. Հ-ի հետ:


Հանրապետական օլիմպիադա պատմություն առարկայից

Ապրիլ 2017

Օլիմպիական հաղթարշավը շարունակվում է:

Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտուհի Լ. Հայրապետյանը պատմություն առարկայի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում արժանացել է II կարգի դիպլոմի:

Ակնկալում ենք նաև բազում հաղթանակներ:


Օլիմպիադայի մարզային փուլ

Մարտ 2017

Նվիրյալ ուսուցիչների և խելացի աշակերտների համատեղ գործունեության շնորհիվ  Գորիսի N 3  հիմնական դպրոցի աշակերտները առարկայական օլիմպիադայի մարզային փուլում արձանագրել են մեծ հաջողություններ: <<Հայոց լեզու>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից մրցանակային I  տեղեր է զբաղեցրել Արամ Համբարձումյանը , <<Պատմություն>> առարկայից I մրցանակային տեղ՝ Լուսինե Հայրապետյանը, <<Ֆրանսերեն>> առարկայից՝ III մրցանակային տեղ՝ Մարգարիտա Հայրապետյանը:


Մարզային օլիմպիադա մաթեմատիկա առարկայից

Փետրվարի 18, 2017

18.02.2017 թ-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մարզային օլիմպիադա մաթեմատիկա առարկայից: Օլիմպիադային մասնակցել են 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները: Օլիմպիադան անցավ ազնիվ մրցակցության պայմաններում: