Համագործակցություն

Համագործակցություն Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ


Համագործակցություն «Հայ դպրոց» ամերիկյան հիմնադրամի հետ

«Խաղաղության կորպուսի» կամավոր Մերի Ռուզինի անմիջական աջակցությամբ ձեռք է բերվել անգլերենի կաբինետի գույք, որը ձեռք է բերվել  «Հայ դպրոց» ամերիկյան հիմնադրամի հետ համագործակցությամբ: Մ. Ռուզինը համագործակցում է անգլերենի ուսուցչուհի Ն. Բաղդասարյանի հետ:


Համագործակցություն Խաղաղության կորպուսի հետ

Ապրիլի 13-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում Vա դասարանցիները անգլերենի ուսուցչուհի Նինա Բաղդասարյանի ղեկավարությամբ ներկայացրին այբուբենի հանդես — ABC:  Դպրոցը համագործակցում է նաև Խաղաղության կորպուսի հետ։

Անգլերենի ABC այբուբենի հանդեսին ներկա էին հյուրեր Խաղաղության կորպուսից։


Դեսպան Էյջի Տագուչիի այցը Գորիսի N3 հիմնական դպրոց

Հոկտեմբերի 25, 2017

Գորիսի N3 հիմնական դպրոցի աշակերտներն ու մանկավարժական կոլեկտիվը 2017 թ-ի հոկտեմբերի 25-ին աղուհացով և ազգային երգ ու պարով հյուրընկալեցին Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին և դեսպանատան ներկայացուցչությանը:

Այցը նվիրված էր Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության 25-ամյակին: