Հայտարարություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի երաժշտության (10դասաժամ), ֆիզիկայի(10 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում՝ նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
  3. Անձնագրի պատճենը,
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
  6. Մեկ լուսանկար՝ 3*4 չափի,
  7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակի հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (0284) 2-42-56, 091-24-19-03 հեռախոսահամարներով:

 


ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հունիսի 1-ից մինչև հուլիսի 13-ը

Օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը

Դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փաքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

 

ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

  1. Դիմում
  2. 2 հատ լուսանկար 3×4 չափի
  3. Ծննդյան վկայական. իսկականը և պատճենը
  4. Բժշկական տեղեկանք
  5. Հաշվառման տեղեկանք անձնագրային բաժնից