Ներառական կրթություն

5310 solnishko-i-tuchi

Գորիսի N 3 հիմնական դպրոցում ներառական կրթություն իրականացվում է 2010 թ-ից: Այն նպատակ ունի իրականացնելու հավասար իրավունքներով կրթություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  երեխաների համար, ովքեր ունեն ֆիզիկական, մտավոր զարգացման առանձնահատկություններ: Այն նպաստում է հասարակության բոլոր անդամների ներգրավմանը կյանքի բոլոր ոլորտներում , նոր հարաբերությունների ստեղծմանը, ստեղծագործական մտքի  զարգացմանը՝  հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական առանձնահատկությունները: Ներառական կրթությունն ենթադրում է մատչելի և հասանելի միջավայրի ստեղծում, որն ուղղվում է երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանը: Այն ենթադրում է հավասար իրավունքներ բոլոր երեխաների համար: