Հզոր բանակ ամենազոր

Posted by: | Posted on: Հունվարի 31, 2017

Հայոց բանակը, որ ծնվեց հայրենիքի պաշտպանության մարտերում՝ զրկանքների ու զոհողության մեջ, աճեց ու ամրապնդվեց դյուցազն Դավթի նման՝ օր օրի ու ժամ առ ժամ: Այն մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը: Հայոց բանակը մեր հայրենիքի խաղաղ կյանքի և առաջընթացի պատվարն ու ապավենն է: Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակն իր հոբելյանը դիմավորում է հաղթանակներով մարտունակ ու արի ոգով, ամուր հեղինակությամբ: