Մարտի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մարտի 25, 2017

Վիկտորինա մաթեմատիկա առարկայից

20.03.2017 թ-ին դպրոցում կազմակերպվեց վիկտորինա մաթեմատիկա առարկայից 7-րդ դասարանի աշակերտների միջև: Վիկտորինայի նպատակն էր մրցույթի միջոցով ստուգել աշակերտների գիտելիքները մաթեմատիկա առարկայից՝ օգտվելով նաև միջառարկայական կապերից:

Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների:

 

Մաթեմատիկան տարբեր բաները նույն անունով կոչելու արվեստ է:

Հաճախ են ասում, որ թվերն են կառավարում աշխարհը: Կասկած չկա գոնե այն բանում, որ թվերը ցույց են տալիս, թե այն ինչպես է կառավարվում:

Մաթեմատիկան տիեզերքի երաժշտությունն է…

   Աշակերտների  համախմբվածությունն ակնառու էր խմբային աշխատանքում:

Posted by: | Posted on: Մարտի 13, 2017

Օլիմպիադայի մարզային փուլ

Նվիրյալ ուսուցիչների և խելացի աշակերտների համատեղ գործունեության շնորհիվ  Գորիսի N 3  հիմնական դպրոցի աշակերտները առարկայական օլիմպիադայի մարզային փուլում արձանագրել են մեծ հաջողություններ: <<Հայոց լեզու>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից մրցանակային I  տեղեր է զբաղեցրել Արամ Համբարձումյանը , <<Պատմություն>> առարկայից I մրցանակային տեղ՝ Լուսինե Հայրապետյանը, <<Ֆրանսերեն>> առարկայից՝ III մրցանակային տեղ՝ Մարգարիտա Հայրապետյանը:

Posted by: | Posted on: Մարտի 10, 2017

Ծաղկեփունջ մայրերին և ուսուցիչներին…

Աշակերտների կողմից արված <<Ծաղկեփունջ>> ձևավորումը նվիրված է <<Կանանց միջազգային օրվան>>: Աշակերտներից յուրաքանչյուրը յուրովի է ցանկացել շնորհավորել իր մայրիկին  ու ուսուցիչներին:

  

Posted by: | Posted on: Մարտի 8, 2017

Սպորտլանդիա

<<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը  կազմակերպվել է դպրոցում, որին մասնակցել են 1-3-րդ և 5-7-րդ դասարանների աշակերտները: Նրա նպատակն է երեխաների մոտ զարգացնել սպորտային որակները հետաքրքրություն սպորտի նկատմամբ և նրա դերի գիտակցումը,  ինչպես նաև երեխաների և ծնողների մոտ առաջացնել համատեղ գործունեության նկատմամբ հետաքրքրություն: