Մայիսի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Մայիսի 27, 2017

Վերջին դաս

  

Posted by: | Posted on: Մայիսի 27, 2017

Միջոցառում՝ նվիրված ֆրանսերենի այբուբենին

Գորիսի N3 հիմնական դպրոցում 3-րդ դասարանի աշակերտների հետ  կազմակերպվեց միջոցառում ֆրանսերենի այբուբենի վերաբերյալ (ուսուցչուհի՝  Գայանե Գրիգորյան):

Posted by: | Posted on: Մայիսի 22, 2017

Խաղ-մրցույթ Ամենախելացին

Մայիսի 20-ին IV ա դասարանում անցկացվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ <<Ամենախելացին>>: Խաղն անց է կացվել 3 փուլով: 33 աշակերտներից 1-ին փուլին ցանկություն են հայտնել մասնակցելու 21 աշակերտ: 2-րդ փուլ անցել են 12-ը: Իսկ 3-րդ փուլին մասնակցել են 5 աշակերտ: Ամենաբարձր միավորներն հավաքել է Անի Արզումանյանը, ով ճանաչվել է հաղթող: Բայց ժյուրին այն կարծիքին էր, որ բոլորն էլ հաղթող են և հիացած էր 4 տարիների ընթացքում աշակերտների ձեռք բերած գիտելիքներով:

Posted by: | Posted on: Մայիսի 19, 2017

Շախմատը դպրոցում

Շախմատը երիտասարդ շախմատիստներին առաջին հերթին սովորեցնում է մտածել տրամաբանորեն և հանգել եզրահանգումների: Նրանք ձգտում են կատարել տրամաբանորեն ճիշտ քայլ, ինքնուրույն վերլուծել և ընդունել սեփական որոշումը:
Տարրական դասարաններում սովորելով խաղալ շախմատ՝ երեխաների մոտ զարգանում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը:
<<Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը>>: Տիգրան Պետրոսյան (աշխարհի 9-րդ չեմպիոն)

 

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2017

Միջոցառում՝ Ձեզ տեսնենք, աղջիկներ

Մայիսի 18-ին տեղի ունեցավ <<Ձեզ տեսնենք, աղջիկներ>> միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին 7ա և 7բ դասարանի աղջիկները (դասղեկներ՝ Լյուդմիլա Գրիգորյանց և Լուսինե Բաղդասարյան): Նրանք պարեցին, երգեցին, պատրաստեցին աղցաններ: Ժյուրին անաչառ կերպով գնահատեց մրցույթը, համտեսեց աղցանները: Միջոցառման և մասնակիցները, և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան:

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2017

Դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին

Մայիսի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում ԳՊՀ <<Հայոց լեզու և գրականության>> բաժնի ուսանողները 8ա դասարանի հետ համատեղ կազմակերպեցին դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին:

Ամփոփվեց և քննարկվեց բանաստեղծի անցած կյանքն ու ստեղծագործական ուղին: Աշակերտները նաև գրական ընթերցումներ էին պատրաստել: Նախաձեռնությունը ողջունեցին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հարությունյանը, Անտոնյանը և ԳՊՀ դասախոս Մ. Կարապետյանը:

Posted by: | Posted on: Մայիսի 18, 2017

Համագործակցություն Բերձորի դպրոցի թիմի հետ

2017 թ-ի մայիս ամսին  Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բերձորի դպրոցի թիմի հետ տեղի է ունեցել ընկերական խաղ բասկետբոլից :

Posted by: | Posted on: Մայիսի 10, 2017

Փայլուն հաղթանակ

Արամ Համբարձումյանը բարձրագույն ձեռքբերում ունեցավ հայոց լեզու առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում:

Հայոց լեզու առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի առարկայական հանձնաժողովի նախագահ՝ Գայանե Խալաթյանի հետ: 

Հանձնաժողովի անդամների և ուսուցչուհի Ս. Հ-ի հետ:

Շնորհակալ ենք և երախտապարտ հանձնաժողովին անաչառության, մարդկայնության համար: