Շախմատը դպրոցում

Posted by: | Posted on: Մայիսի 19, 2017

Շախմատը երիտասարդ շախմատիստներին առաջին հերթին սովորեցնում է մտածել տրամաբանորեն և հանգել եզրահանգումների: Նրանք ձգտում են կատարել տրամաբանորեն ճիշտ քայլ, ինքնուրույն վերլուծել և ընդունել սեփական որոշումը:
Տարրական դասարաններում սովորելով խաղալ շախմատ՝ երեխաների մոտ զարգանում է հիշողությունը, ուշադրությունը, մտածողությունը:
<<Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը>>: Տիգրան Պետրոսյան (աշխարհի 9-րդ չեմպիոն)