Սեպտեմբերի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: Սեպտեմբերի 7, 2017

Նախապարապմունքային մարմնամարզություն

Մինչև ուսումնական պարապմունքների սկսելը ամեն առավոտ մեր դպրոցում կատարում ենք առավոտյան նախապարապմունքայիին մարմնամարզություն: Ֆիզիկական վարժությունները կատարվում են աստիճանական, կանոնավոր և բազմակի կրկնումներով, որին աշակերտները մասնակցում են մեծ հաճույքով:

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2017

Նվերներ առաջին դասարանցիներին

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2017

Շնորհավոր սեպտեմբերի 1

Գրասեր ու գրապաշտ է հայը, նա յուրահատուկ ձևով է արժևորում գիտելիքը, կարևորում ուսումը, արժանվույնս գնահատում ուսյալ մարդուն: Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է՝ գիտելիքի, մտքի բանականության տոն: Կրթված և գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը:

Շնորհավորում ենք բոլոր-բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նվաճումներ գիտության անծայրածիր անդաստանում, արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ: