Շնորհավոր սեպտեմբերի 1

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 1, 2017

Գրասեր ու գրապաշտ է հայը, նա յուրահատուկ ձևով է արժևորում գիտելիքը, կարևորում ուսումը, արժանվույնս գնահատում ուսյալ մարդուն: Սեպտեմբերի 1-ը իսկական տոն է՝ գիտելիքի, մտքի բանականության տոն: Կրթված և գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը:

Շնորհավորում ենք բոլոր-բոլորին գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում հաջողություններ, նվաճումներ գիտության անծայրածիր անդաստանում, արգասաբեր ուսումնական տարի և ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ: