Բարի գալուստ Բարեկենդան տոնավաճառ

IV դասարանում իրականացրեցինք ովքեր են արտադրողները, վաճառողները, ինչ է շուկան:
Դպրոցի բակում կատարեցինք «Բարի գալուստ Բարեկենդան տոնավաճառ», երեխաները բիզնես գաղափարներով իրենց պատրաստած  ապրանքները վաճառքի հանեցին և առաջ բերեցին իրենց  նախասիրությունները և հետաքրքրությունները՝ օգտագործելով բիզնես գաղափարներ, բիզնես էթիկա, աշխատանքային էթիկա:
Իրականացրին բիզնես պլանի ամբողջական կառուցվածքը՝ հասկանալի և պարզ, այնպես, որ ցանկացած տեսնող կարողանա հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ուսուցիչ՝ Մ. Քարամյան

Առաջին կարգի դիպլոմ Նանե Փարսյանին

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է 1-ին կարգի դիպլոմներ:

Ձախից՝ առաջին շարքի երկրորդը՝ Նանե Փարսյանը

ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամի կողմից

«Խաղաղության կորպուսի» կամավոր Մերի Ռուզինի անմիջական աջակցությամբ ձեռք է բերվել անգլերենի կաբինետի գույք, որը նվիրաբերվել է «Հայ դպրոց» ամերիկյան հիմնադրամի հետ կողմից: Մ. Ռուզինը համագործակցում է անգլերենի ուսուցչուհի Ն. Բաղդասարյանի հետ:

Հիմա

Նախկինում