Ծնող-մասնագետ-ուսուցիչ համագործակցություն

Ծնող-մասնագետ-ուսուցիչ կապն ամրապնդվում է մշտապես տեղի ունեցող քննարկումներով:

Տեղի ունեցող ՄԱԾԱՊ (մանկավարժահոգեբանական աջակցության անհատական պլան) և ԱՈՒՊ-ի (անհատական ուսուցման պլան) քննարկում, տարվա արդյունքների վերլուծություն և ամփոփում: 

Տարեվերջյան հանդես 1ա դասարանում

Միջոցառումն անցկացվեց յուրօրինակ ձևով: Բեմում ելույթ ունենալու փոխարեն միջոցառումը սկսվեց դասարանից, տառաճանաչ դառնալու համար երեխաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին զինվորներին և ոսկեղենիկ տառերով առաջին նամակը գրեցին՝ նրանց փառք ու պատիվ մաղթելով: Միջոցառման նպատակը հարազատ օրրանը աշխարհին ներկայացնելն էր: Աշակերտները առաջինն այցելեցին ապրիլյան պատերազմի զոհվածների հուշարձան, թարմ ծաղիկներ դրեցին հուշաքարին և եռագույնի գույներով փուչիկների վրա գրված հերոսների անունները օդ բարձրացան: Նրանք ցավում, բայց, միաժամանակ, հպարտանում էին: Հաջորդ այցը երկրաշարժի զոհվածների հուշարձանն էր.նրանք ծաղիկներ դրեցին և հիշեցին զոհված հասակակիցներին: Հաջորդ այցը Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Զորավարի կիսանդրիներն էին: Երեխաներն առաջին անգամ ոտք դրեցին Սերո Խանզադյանի, Ակսել Բակունցի տուն-թանգարանները, հիշեցին Գորիսը ներկայացնող գուսանին՝  Գուսան Աշոտին: Երթը շարունակվեց Յոթ աղբյուր հուշակոթողը և հետաքրքիր ձևով ներկայացվեց նրա պատմությունը, Գրիգոր Տաթևացու նորակառույց հուշարձանը, որն առանձնակի հետաքրքրություն առաջացրեց երեխաների մոտ: Վերջին հանգրվանը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որտեղ երեխաները մոմ վառեցին, ստացան Աստծո օրհնանքը և Մեսրոպ Մաշտոցի պատգամները: