ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամի կողմից

«Խաղաղության կորպուսի» կամավոր Մերի Ռուզինի անմիջական աջակցությամբ ձեռք է բերվել անգլերենի կաբինետի գույք, որը նվիրաբերվել է «Հայ դպրոց» ամերիկյան հիմնադրամի հետ կողմից: Մ. Ռուզինը համագործակցում է անգլերենի ուսուցչուհի Ն. Բաղդասարյանի հետ:

Հիմա

Նախկինում

Ֆրանկոֆոնիա

17.04.2018թ-ին դպրոցում ֆրանսերենի ուսուցչուհի Լ. Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ֆրանսախոսությանը: Միջոցառման ընթացքում երեխաները փոքրիկ ինքնաթիռով այցելություն կատարեցին Ֆրանսիայի տեսարժան վայրերը, խոսեցին Ֆրանսիայի և Հայաստանի կապի մասին, երգեցին, միմյանց հետ երկխոսության մեջ մտան ֆրանսերեն լեզվով:

Ապրիլի 13-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում Vա դասարանցիները անգլերոնի ուսուցչուհի Նինա Բաղդասարյանի ղեկավարությամբ ներկայացրին այբուբենի հանդես — ABC -fun. Steb by step (քայլ առ քայլ) նշանաբանով։ Երեխաները հանդես եկան արտասանությամբ, երգ ու պարով, հումորային համարներով։ Ընթացքում հնչում էր անգլիական և ամերիկական երաժշտական համարներ, հետաքրքիր պատմություններ անգլերեն լեզվի միջազգային նշանակության մասին։ Վերջում բեմականացրին <<Կարմիր գլխարկը>> և <<Երեք արջեր>>-ի հեքիաթները։ Նշենք, որ մեր դպրոցը համագործակցում է նաև Խաղաղության կորպուսի հետ։

 

1 2 3 4 6