Օլիմպիադայի մարզային փուլ

Նվիրյալ ուսուցիչների և խելացի աշակերտների համատեղ գործունեության շնորհիվ  Գորիսի N 3  հիմնական դպրոցի աշակերտները առարկայական օլիմպիադայի մարզային փուլում արձանագրել են մեծ հաջողություններ: <<Հայոց լեզու>> և <<Աշխարհագրություն>> առարկաներից մրցանակային I  տեղեր է զբաղեցրել Արամ Համբարձումյանը , <<Պատմություն>> առարկայից I մրցանակային տեղ՝ Լուսինե Հայրապետյանը, <<Ֆրանսերեն>> առարկայից՝ III մրցանակային տեղ՝ Մարգարիտա Հայրապետյանը: