Միջոցառում՝ Ձեզ տեսնենք, աղջիկներ

Մայիսի 18-ին տեղի ունեցավ <<Ձեզ տեսնենք, աղջիկներ>> միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին 7ա և 7բ դասարանի աղջիկները (դասղեկներ՝ Լյուդմիլա Գրիգորյանց և Լուսինե Բաղդասարյան): Նրանք պարեցին, երգեցին, պատրաստեցին աղցաններ: Ժյուրին անաչառ կերպով գնահատեց մրցույթը, համտեսեց աղցանները: Միջոցառման և մասնակիցները, և հանդիսատեսը մեծ բավականություն ստացան:

Դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին

Մայիսի 12-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում ԳՊՀ <<Հայոց լեզու և գրականության>> բաժնի ուսանողները 8ա դասարանի հետ համատեղ կազմակերպեցին դաս-միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին:

Ամփոփվեց և քննարկվեց բանաստեղծի անցած կյանքն ու ստեղծագործական ուղին: Աշակերտները նաև գրական ընթերցումներ էին պատրաստել: Նախաձեռնությունը ողջունեցին դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հարությունյանը, Անտոնյանը և ԳՊՀ դասախոս Մ. Կարապետյանը: