Դաս-միջոցառում 6բ դասարանում

Գորիսի N3 հիմնական դպրոցի 6բ դասարանը դաս-միջոցառմամբ խնկարկեց ամենայն հայոց բանաստեղծուհի, ժողովրդի հոգս ու ցավով, ճակատագրով այրվող ճշմարիտ ու խիզախ մտավորական Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանը: Համակողմանիորեն, նորովի ամփոփվեց, արժևորվեց Սիլվա Կապուտիկյան գրող հարուստ ժառանգությունը, գրական, քաղաքացիական դիմանկարն ու վաստակը: Կապուտիկյանի հուսաթրթիռ քնարերգությունը համակեց բոլորին, միայն թե երբեմն «ձայնի տեղակ ծուխ էր ելնում այդ երգերից»…
Դասը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարա Գյագունցը: