Դաս-միջոցառում 6բ դասարանում

Գորիսի N3 հիմնական դպրոցի 6բ դասարանը դաս-միջոցառմամբ խնկարկեց ամենայն հայոց բանաստեղծուհի, ժողովրդի հոգս ու ցավով, ճակատագրով այրվող ճշմարիտ ու խիզախ մտավորական Սիլվա Կապուտիկյանի 100-ամյա հոբելյանը: Համակողմանիորեն, նորովի ամփոփվեց, արժևորվեց Սիլվա Կապուտիկյան գրող հարուստ ժառանգությունը, գրական, քաղաքացիական դիմանկարն ու վաստակը: Կապուտիկյանի հուսաթրթիռ քնարերգությունը համակեց բոլորին, միայն թե երբեմն «ձայնի տեղակ ծուխ էր ելնում այդ երգերից»…
Դասը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարա Գյագունցը:

Բաց դաս IIIբ դասարանում

22.11.2018թ.-ին IIIբ դասարանում տեղի ունեցող բաց դաս Ժողովուրդն իմաստուն է: Առակի ծնունդը.Թագավորը, նազիրն ու վեզիրը թեմայով: Դասի նպատակն էր

  •  դերերով ընթերցանության կարողությունների ձևավորում,
  • Առակի մասին գիտելիքների հարստացում,
  • Կերպարվեստ և երաժշտություն առարկաների ինտեգրմամբ աշակերտների նկարչական և երաժշտական ունակությունների ձևավորում,
  • Բարոյական արժեքների սերմանում

Դասի կահավորումը՝ ուսումնական պաստառներ, տեսանյութ (մուլտֆիլմ առակի մասին), մեծադիր նկարներ, դիդակտիկ պարագաներ (թագ, դագանակ, առակի քարտեզագրման թերթիկներ), խաչբառ:

CERTIFICATE OF ATTENDANCE

Դպրոցի հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանը հոկտեմբերի 9-11-ը մասնակցել և ելույթով հանդես է եկել  ք. Մոսկվայում տեղի ունեցած երիտասարդ հետազոտողների «Չտեսնող և չլսող» առաջին միջազգային կոնֆերանսին:

1 2 3 7