Բաց դաս IVբ դասարանում

Թեմա՝ Մաս և ամբողջ

Նպատակը՝ Տալ գաղափար Մաս և Ամբողջ հասկացությունների մասին՝ կարևորելով ՏՀՏ-ների օգտագործումը մաթեմատիկայի ժամերին

Դասի ժամանակ օգտագործվեցին պաստառներ, համակարգիչ, տեսացրիչ, երաժշտություն

Իմաստի ընկալումը սկսվեց համակարգչային ցուցադրմամբ, որպեսզի այն ավելի ակնառու լինի:

Տեսասահիկով ցուցադրվեց մկնիկի հեքիաթը և մեկնաբանվեց միաժամանակ:

Օգտագործվեցին խնդիրների շարան՝ թզուկներին հյուր գնալով:

Ֆիզիկական դադար՝ երաժշտության ներքո

          

Առարկայական օլիմպիադայի տարածքային փուլ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի տարածքային փուլում Հայոց լեզու առարկայից Նանե Փարսյանը գրավել է I տեղ, Արամ Համբարձումյանը՝ II , գրականություն առարկայից Արամ Համբարձումյանը՝ II, իսկ Նանե Փարսյանը՝ III տեղ, ֆրանսերեն առարկայից Արամ Համբարձումյանը՝ II տեղ, Հայոց եկեղեցու պատմություն առարկայից Եվա Հայրապետյանը՝ I, իսկ Լիլիա Դանիելյանը՝ II տեղ:

Մաղթում ենք հաջողություն բոլոր աշակերտներին:

Բիզնես պլան

Որոշեցինք պլանավորել սեփական գործողություններն ու կազմել բիզնես պլան: Բացատրելուց հետո աշակերտներն իմացան, որ ձեռներեցը բարիք է արտադրում շահույթ ստանալու նպատակով: Աշակերտները ծանոթացել են ծախս, ինքնարժեք, եկամուտ, շահույթ և այլ հասկացություններին և հաշվարկել դրանք:

Տիկնիկային թատրոնի, գրենական պիտույքների պահոցի և այլ առարկաների պատրաստումը նպաստում է  միջառարկայական կապերի ամրապնդմանը:

            

1 2 3 4 5 6 7