Սպորտլանդիա

<<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը  կազմակերպվել է դպրոցում, որին մասնակցել են 1-3-րդ և 5-7-րդ դասարանների աշակերտները: Նրա նպատակն է երեխաների մոտ զարգացնել սպորտային որակները հետաքրքրություն սպորտի նկատմամբ և նրա դերի գիտակցումը,  ինչպես նաև երեխաների և ծնողների մոտ առաջացնել համատեղ գործունեության նկատմամբ հետաքրքրություն:

Մարզային օլիմպիադա մաթեմատիկա առարկայից

18.02.2017 թ-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան N 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ մարզային օլիմպիադա մաթեմատիկա առարկայից: Օլիմպիադային մասնակցել են 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանի աշակերտները: Օլիմպիադան անցավ ազնիվ մրցակցության պայմաններում:

  

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոն

Գորիսի Յու. Բախշյանի անվան N3 հիմնական դպրոցում 06.02.2017 թ-ին տեղի է ունեցել ասմունքողների տարիքային առանձին խմբերի մրցույթ-փառատոն: <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնը>> նվիրվել է հայ գրականության երևելի սերնդի ներկայացուցիչներ Մարո Մարգարյանի 100 և Սիլվա Կապուտիկյանի 98-ամյակներին:

  

Հզոր բանակ ամենազոր

Հայոց բանակը, որ ծնվեց հայրենիքի պաշտպանության մարտերում՝ զրկանքների ու զոհողության մեջ, աճեց ու ամրապնդվեց դյուցազն Դավթի նման՝ օր օրի ու ժամ առ ժամ: Այն մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային իրավունքները պաշտպանելու կամքը, ապագայի վստահությունը: Հայոց բանակը մեր հայրենիքի խաղաղ կյանքի և առաջընթացի պատվարն ու ապավենն է: Փառք և գոհություն Աստծուն, որ մեր բանակն իր հոբելյանը դիմավորում է հաղթանակներով մարտունակ ու արի ոգով, ամուր հեղինակությամբ:

1 5 6 7